Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Անանուխի թեյի օգտակար հատկությունները

Անանուխի թեյի օգտակար հատկությունները

Հոտավետ անանուխի թեյը կարող են խմել բոլորը, բայց փոքրիկ երեխաներին պետք է տալ ավելի քիչ խտությամբ, քանի որ այն բարձր քանակությամբ մենթոլ է պարունակում:

 

Անանուխն օգտագործում են սննդի եւ դեղագործական արդյունաբերության, պարֆյումերիայի եւ թխվածքների, նաեւ խմիչքների արտադրության մեջ, գրում է Lady.mail.ru-ն:

 

Հին Հռոմում անանուխի ջրով ցողում էին սենյակները, սեղանները, համարելով, որ նրա բուրմունքը բարձրացնում է տրամադրությունը: Միջնադարում ուսանողներին խորհուրդ էր տրվում թարմ անանուխից պսակներ կրել, քանի որ համարվում էր, որ անանուխը խթանում է ուղեղի աշխատանքը:

 

Անանուխն օգտագործվում է նաեւ ժողովրդական ու պաշտոնական բժշկության մեջ: Անանուխի լուծույթ է առաջարկվում տեսողական խնդիրների դեպքում, նաեւ որպես հանգստացնող, ջերմիջեցնող, գլխացավի դեմ միջոց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. smachno.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ